Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Վանիկ Ավետիսյանին նշանակել Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ:
Վանիկ Ավետիսյանի կենսագրություն.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1993 թ. մայիսի 9, ք. Երևան
Կրթություն
Ավարտել է Բրյուսելի Athénée royal d’Ixelles միջնակարգ դպրոցը:
2015-2018 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։
2018-2020 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ մասնագիտացված նպատակների համար (անվտանգություն, խաղաղություն հակամարտություններ):
Աշխատանքային գործունեություն
2020-2022թթ. աշխատել է Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում՝ որպես միջազգային հարցերով խորհրդական:
2022-2023թթ. «Ի գործ» ծրագրով աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ Եվրոպայի վարչությունում:
2023-2025թթ. աշխատել է Երեք Սի Քընսալթինգ ՓԲԸ-ում որպես վերլուծաբան: Աշխատանքի ընթացքում իրականացրել է եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ մշտադիտարկում:
2026թ. – ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
2026թ. օգոստոսի 20-ից Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է:
Այլ տվյալներ
Անկուսակցական է:
Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների։
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
