Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը կմասնակցի ԱՄՆ-ի բաց առաջնությանը (US Open)։ Իսպանացի թենիսիստը վերականգնվել է ձեռքի վնասվածքից հետո եւ մասնակցության մասին հայտնել է սոցիալական ցանցերում։

Ալկարասը ապրիլի 14-ին Բարսելոնայի մրցաշարում ստացած աջ դաստակի լուրջ վնասվածքից հետո դեռ կորտ դուրս չի եկել։ Նա բաց թողեց Ֆրանսիայի բաց առաջնությունն ու Ուիմբլդոնի մրցաշարը, նաեւ Մադրիդի, Հռոմի, Մոնրեալի եւ Ցինցինատիի «Մասթերսները»։

Անցած տարի Ալկարասը US Open-ի եզրափակիչում հաղթել է աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *