Իրանցի պատգամավորը առաջարկել է վնասի փոխհատուցման դիմաց ԱՄԷ-ին տարածք տրամադրել Իրանին.
«Մեքքայում վերջերս կնքված համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարության ձախողման մասին, իսկ ԱՄԷ-ն, որը նավթային եկամուտներից 9 տրիլիոն դոլար է ծախսել ԱՄՆ-ից անվտանգություն ձեռք բերելու համար, այժմ բախվում է նոր իրողության։
Այս փոփոխությունների պայմաններում ԱՄԷ-ն պետք է փոխհատուցի Իրանին հասցված վնասը և, հնարավոր է, նույնիսկ մի քանի տարով Իրանին տրամադրի իր տարածքի մի մասը»,– հայտարարել է Իրանի խորհրդարանի օրենսդրական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյնալի Հաջի Դելիգանին։
