«Ռուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են»:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Գիտեք, այս ամենը անում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, կիևյան վարչակարգը փորձում է գաղափարապես սասանել իրավիճակը մեր երկրում։ Այս ամենը նմանատիպ տեղեկատվական բադեր են, որոնք նպատակաուղղված կերպով նետվում են տեղեկատվական դաշտ»,- ասել է Կրեմլի ներկայացուցչը։
Ավելի վաղ Զելենսկին մի քանի անգամ պնդել էր, թե Ռուսաստանի իշխանություններն իբր պլանավորում են նոր մոբիլիզացիա անցկացնել գալիք աշնանը։ Այս լուրերը բազմիցս տիրաժավորել են նաև ուկրաինական ԶԼՄ-ները։
