Բանակում մահվան դեպք չի արձանագրվել։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին։

«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,- ասվում է գրառման մեջ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *