Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մինչև 16 տարեկանների «Բոհդան Տոմաշևսկու գավաթ» առաջին կատեգորիայի մրցաշարում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։

Եզրափակիչում Ավետիսյանը երկու սեթում՝ 6։2, 7։5 հաշվով, առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Իգոր Բարտնիկի նկատմամբ։

Այսպիսով, Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է մինչև 16 տարեկանների առաջին կատեգորիայի մրցաշարում։ Զուգախաղի եզրափակիչում Առնո Ավետիսյանն ու ուկրաինացի Վլադիսլավ Բոհոմոլկինը 6։2, 6։2 հաշվով հաղթել են լեհ Միխալ Խիլային և ուկրաինացի Վոլոդիմիր Շիրշկովին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *