Մեծ էյֆորիա է սկսվել․ ամբողջ ասուլիսներ են նվիրվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իր երբեմնի կոլեգա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու առիթով։
Արարողակարգից տարրական գիտելիքներ ունեցող անձը պետք է հասկանա, որ ցանկացած միջին պաշտոնյայից սկսած վերջինիս աշխատակազմը (օգնական, քարտուղարուհի) վարում է բազմաթիվ մարդկանց ծննդյան օրերի, որոշ պետությունների պետական տոների, այլ հիշարժան օրերի ռեեստր և տվյալ օրը գալուն պես ուղարկում շնորհավորանքի ստանդարտ տեքստ։
Հայ ընտրողը երբեմն միամիտ է, բայց ոչ այդքան։
