Վերաիմաստավորել, վերափոխել, վերասահմանել։

Այս բառերը Ռենշինի  համար պարզապես թարմացված բրենդային ինքնության լեզու չեն։ Դրանք արտահայտում են այն մոտեցումը, որով ընկերությունը դիտարկում է քաղաքը՝ որպես անընդհատ զարգացող միջավայր, որտեղ յուրաքանչյուր նոր նախագիծ պետք է ոչ միայն զբաղեցնի իր տեղը, այլև նոր որակ հաղորդի շրջակայքին։
Քաղաքային զարգացումը հաճախ նույնացվում է նոր շենքերի և կառուցապատված տարածքների ավելացման հետ։

Ռենշինն  առաջարկում է ավելի լայն դիտանկյուն․ քաղաքը զարգանում է այն ժամանակ, երբ ճարտարապետության հետ միասին վերափոխվում են մարդկանց առօրյան, հնարավորությունները, կենսակերպը և միջավայրի նկատմամբ ակնկալիքները։
Այս սկզբունքն արտահայտված է ընկերության նախագծերի ամբողջ պորտֆելում։ Դրանցից յուրաքանչյուրը պատասխանում է Երևանի զարգացման տարբեր պահանջների և վերանայում տվյալ ոլորտում արդեն ձևավորված մոտեցումները։
Ռենշինը վերաիմաստավորում է քաղաքային կյանքի մասին պատկերացումները իր բոլոր նախագծերով։

Skyline առաջին երկնաքերների նախագծով Ռենշինը  վերասահմանել է բարձրության մասին ընկալումը, Artlife Kempinski Residences-ով՝ ապրելակերպի մասին պատկերացումները, Բուզանդ 91-ով՝ քաղաքային կյանքի որակը, Թումանյան 8 հասցեում կառուցվող նոր բնակելի համալիրով՝ քաղաքի կենտրոնում ժամանակակից բնակելի միջավայրի մասին պատկերացումները։

Մյուս նախագծերում փոփոխությունն արտահայտվում է ոչ միայն առանձին շենքերի, այլև ամբողջ տարածքների մակարդակով։

«Սասնա Ծռեր 1» և «Սասնա Ծռեր 2» նախագծերը վերափոխել են Դավթաշենի բնապատկերը՝ միաժամանակ նպաստելով տեղի անշարժ գույքի արժևորմանը։ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան նախագծում և Կասկադ համալիրում Ռենշինի  ներգրավվածությունը վկայում է, որ ընկերության ուշադրության կենտրոնում են նաև Երևանի ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքային տարածքները։
Թեև նախագծերից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունն ու ճարտարապետական լուծումները, դրանք միավորված են  Ռենշինի ընդհանուր մոտեցմամբ՝ յուրաքանչյուր կառուցապատում դիտարկել որպես քաղաքային միջավայրի զարգացման և երկարաժամկետ արժեք ստեղծելու հնարավորություն։
Ռենշինի մասշտաբը հնարավորություն է տալիս այս մտածողությունը վերածել իրական փոփոխության։

Ավելի քան 24 տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է շուրջ 1 միլիոն քառակուսի մետր կառուցապատում։ Այսօր նրա ընթացիկ ներդրումների ծավալը հասնում է 2 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ նախագծերի իրականացմանը ներգրավված են ավելի քան 230 տեղական ու միջազգային գործընկեր ընկերություններ և 110-ից ավելի փորձագետներ ու խորհրդատուներ։
Հենց այս ընդլայնված տեսլականն է արտահայտում Ռենշինի  նոր բրենդային ինքնությունը։ Դրա առանցքում «Ռե» նախածանցն է՝ որպես շարունակական վերաիմաստավորման և առաջընթացի նշան։ Այն չի առաջարկում մերժել եղածը կամ ամեն ինչ սկսել զրոյից։ Ընդհակառակը՝ «Ռե»-ն հուշում է բացահայտել արդեն գոյություն ունեցող հնարավորությունը, վերանայել ընդունված սահմանները և դրանք բարձրացնել նոր մակարդակի։
Վերաբրենդավորումն այսպիսով ոչ թե ընկերության գործունեության նոր մեկնարկն է, այլ տարիների ընթացքում ձևավորված մոտեցման վերարտահայտումը։ Այն ավելի հստակ է ցույց տալիս, թե ինչն է միավորում Ռենշինի  տարբեր նախագծերն ու նախաձեռնությունները՝ քաղաքը դիտարկել ամբողջության մեջ, վերափոխել ոչ միայն տարածքները, այլև դրանց վերաբերյալ պատկերացումները և յուրաքանչյուր նոր նախաձեռնությամբ վերասահմանել հնարավորի սահմանը։
Որովհետև քաղաքային զարգացման իրական չափումը միայն կառուցվածի ծավալը չէ։ Այն նաև այն նոր արժեքն է, որ մնում է քաղաքին, մարդկանց և հաջորդ սերունդներին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *