Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են արձակուրդից ու սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 12-ին հայ մարզիկները կմեկնեն Ռուսաստանի Անապա քաղաք, որտեղ կմասնակցեն սեպտեմբերի 13-16-ին կայանալիք «Համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին»:

18-րդ անգամ անցկացվելիք հեղինակավոր մրցմանը կմասնակցեն Ռուսաստանի տարբեր մարզերի ուժեղագույն մարզիկները: Հայաստանի թիմը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա այդ մրցաշարում և այս անգամ մրցավայր կմեկնի 17 մարզիկով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *