ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 5 տեղակալները վերանշանակվել են:
Մասնավորապես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Ասատուր Վարդանյանը, Քրիստինե Ղալեչյանը, Առնակ Ավետիսյանը, Նարեկ Ապիտոնյանը և Ավետիք Դարբինյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում որպես նախարարի տեղակալներ:
Որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում:
