Սեպտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *