«Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո մենք փաստացի ապրում ենք խաղաղության մե, Ադրբեջանի և Հայաստանի միջև որևէ ռազմական սրացում չի եղել»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվում է, սկսվել են առևտրատնտեսական հարաբերություններ, մշակվում են հաղորդակցության ոլորտում նախագծեր:
«Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է նայել դեպի այլ ապագա։ Սա իրոք պատմական հնարավորություն է։
Սակայն խաղաղությունը միայն քաղաքական համաձայնագրերով չի ստեղծվում։ Խաղաղությունը տեղում՝ մարդկանց առօրյա կյանքում պետք է դարձնցել տեսանելի և զգալի։ Իսկ Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է։ 2020 թվականի վերջից ի վեր Ադրբեջանում 437 մարդ է դարձել ականների զոհ՝ նրանք կա՛մ զոհվել են, կա՛մ վիրավորվել։
Յուրաքանչյուր նոր զոհ ոչ միայն հումանիտար ողբերգություն է։ Սա հոգեբանական հարված է ընտանիքների համար։ Սա նաև հասարակությանը հիշեցնում է, որ պատերազմը դեռևս ամբողջովին հետևում չէ, և սա, անխուսափելիորեն, բացասական ազդեցություն է ցուցաբերում նորմալացման գործընթացի նկատմամբ հասարակական վստահության վրա», – նշել է Ամիրբեկովը։
