ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթինի դաշնային դատարանը Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և ԱՄՆ-ից ռուսական ընկերությանը սարքավորումներ մատակարարելու գործով։

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Կիրակոսյանը 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի օգոստոսը հանդես է եկել որպես միջնորդ գնորդ՝ ամերիկյան արտադրության, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության համար կիրառելի բաղադրիչներ ձեռք բերելով և դրանք վերավաճառելով ռուսական կողմին։

Կիրակոսյանը ամերիկյան ընկերություններին ներկայացել է որպես Հայաստանից գործող գնորդ՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։ Գործի նյութերի համաձայն՝ նա համագործակցել է ռուսական «Վակուում.ռու» ընկերության հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *