Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի։ ՀՀ կառավարությանը ենթակա և նախարարությանը ենթակա մարմինների ցանկը կտրվի նոր խմբագրությամբ, որի արդյունքում Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության ենթակայությանը։

 Վերակազմակերպման արդյունքում Ջրային կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեությունը որպես պետական կառավարման համակարգի մարմիններ չեն դադարեցվում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա Ջրային կոմիտեի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման գործառույթներին առնչվող և Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության սկզբունքով համապատասխանաբար փոխանցվում են կառավարությանը ենթակա՝ Հողի և ջրի կոմիտեին և Պետական ակտիվների կառավարման կոմիտեին, կանոնադրությունները հաստատելու մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ժամկետներում։
Հասմիկ Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *