24News-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:
Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում:
Մեր տեղեկություններով, ենթադրյալ կաշառք տալ/ստանալու վերաբերյալ տեղեկություն են ունեցել իրավապահները, ինչի շրջանակում էլ գործողություններ են իրականացվում:
Մերի Մանուկյան
