Սեպտեմբերի 10-15-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *