Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Հնդկաստանի ավիաբազաներից մեկը:
Այս մասին հայտնում են հնդկական ՌՕՈւ մամուլի ծառայությունից:
Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Ցականյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներին:
Հնդկական կողմը հայտարարում է, որ այցը միտված է ռազմական համագործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և օպերատիվ համախմբմանը:
