Տեխասում Հանրապետական կուսակցության համագումարում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթի ժամանակ ներկաները վանկարկել են «Ջեյ Դի՝ 48»՝ նրան կոչ անելով Հանրապետական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել 2028 թ. նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է CNBC-ն։
«Մենք պետք է հոգ տանենք գործերի մասին այս նոյեմբերին։ Դրանից հետո կմտահոգվենք, թե ինչ կլինի հետագայում», – համագումարում հայտարարել է Վենսը։
«Այժմ շատ վաղ է այդ մասին մտածել», – ասել էր նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն ինքը Հանրապետական կուսակցության դոնորներին, իբրև, ասել էր, թե պետք է պատրաստվել աջակցել Վենսի թեկնածությանը։
ԱՄՆ-ի նախագահի հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2028 թ. նոյեմբերին։
