«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան մամուլում տեղ է գտել, իսկ այսօր բազմաթիվ առցանց հարթակներում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է «Ժոնգ Թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցից դուրս եկող ծուխ։ Տարածվող տեսանյութի վերաբերյալ ցանկանում ենք տեղեկացնել հետևյալը`

  • սույն թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խափանվել է թիվ 40 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի տուրբոմղիչը, ինչի հետևանքով գործարկվել է շարժիչի հակահրդեհային ավտոմատ համակարգը։ Օգտագործվել են նաև տրանսպորտային միջոցի մյուս կրակմարիչները։
  • Հաշվի առնելով տեսանյութի տարածվածությունն ու մամուլում տեղ գտած վերնագրերի հնչեղությունը, ինչպես նաև հանրային տրանսպորտից օգտվողների լայն շրջանակն ու հնարավոր խուճապը այդօրինակ վերնագրերից՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր տեխնիկական և անկանխատեսելի խնդիրներ են, միևնույն ժամանակ հորդորում ենք նմանատիպ տեսանյութեր տեղադրելիս և վերնագրեր դնելիս նախապես ճշտել եղելությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *