Սահմանադրական դատարանը որոշել է՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Սահմանադրական դատարանից:

Սեպտեմբերի 15-ին սկսված՝ դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ և ավարտվել: Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

ՍԴ-ն քննել է ԹՐԻՓՓ համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում այն պետք է ուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *