Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: 24News-ի տեղեկություններով, ձերբակալումն իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն: Գորմի էությունը վերաբերվում է ենթադրյալ կաշառք տալ/ստանալուն:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Armlur-ը հայտնել էր, որ ձերբակալվել է Հենրիկ Աբրահամյանը:
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց՝ նշելով․ «Հայտնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»,-24News-ին փոխանցեց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Մերի Մանուկյան
