Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ: Էնդրյուսի ռազմաօդային բազայում նրան անձամբ դիմավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան:
Ծինփինը ինքնաթիռից դուրս է եկել առաջին տիկին Պեն Լիյուանի ձեռքը բռնած: Առաջնորդների ձեռքսեղմումը կարճ է եղել, բայց նրանք կարճատև զրույցի համար կանգ են առել: Նրանց մոտեցած երեխաները ծաղկեփնջեր են նվիրել Պեն Լիյուանին և Սի Ծինփինին:
Իր այցի կապակցությամբ գրավոր հայտարարության մեջ Չինաստանի նախագահը նշել է, որ չինացի և ամերիկացի ժողովուրդների շահերը սերտորեն փոխկապակցված են, և որ երկու երկրները պետք է խթանեն կայուն հարաբերությունները և գտնեն փոխըմբռնման ճիշտ ուղին:
«Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»,- ընդգծել է Ծինփինը՝ ըստ «Սինհուա» գործակալության:
Թրամփն ինքը հազվադեպ է դիմավորում երկիր ժամանած հյուրերին:
Չինացի առաջնորդի այցը Միացյալ Նահանգներ կտևի մինչև սեպտեմբերի 25-ը։
