Այսօր հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել բանակում։ Սիսիանի գնդում զինվորն ինքն իրեն պայթեցրել է նռնակով։ Ըստ նախնական վարկածի, կատարվածը ինքնասպանություն է։
ՊՆ խոսնակը հաստատել է զինծառայողի մահվան մասին լուրը, հորդորելով չշտապել որակման հարցում․ « ՀԳ․ Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սիսիանի Ծղուկ համայնքի «պոստում» լուսադեմին, դեպքին նախորդել է համածառայակցի հետ վիճաբանություն։ Մեզ պատմեցին նաեւ, որ զինծառայողներին Ծղուկի «պոստեր» են տարել Արտաշատի զորամասից։
