Լոռու մարզում շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները (ընդհանուր երկարությունը՝ մոտ 13.4 կմ)։
Տեղադրվել են ստորգետնյա ջրահեռացման համակարգեր, կատարվում է ժայռային հանույթ՝ լայնացնելով ճանապարհը։ Կառուցվում է հողային պաստառը։ Մի քանի տեղամասերում կառուցվել են նոր հենապատեր, որոշ հատվածներում առկա հենապատերը նորոգվել են։
Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։
