Այսօր Եռաբլուրում Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը լրագրողներին հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախահայության սոցիալ֊տնտեսական թեմայով հանրահավաքի անցկացումը։
Տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանը չի մերժել հավաքի անցկացումը` առաջարկելով այն անցկացնել ս/թ սեպտեմբերի 27֊ից 29֊ի փոխարեն ամսի 27֊ին` 14։00֊22֊00 սահմաններում` ութ ժամ։
Թե ինչու է Նժդեհ Իսկանդարյանը հավաք չանցկացնելը գցում քաղաքապետարանի վրա, անհայտ է։
