Առողջապահության նախարարի հայտարարագրի համաձայն՝ նրա ամուսինը «Արտստեպ» ՍՊԸ-ի աշխատակից է, ամուսնու հայտարարագրի համաձայն՝ նա վարձատրվում է «Հարթտեք» ՍՊԸ-ից, որը հանդիսանում է ոսկյա զարդերի խանութ։

Միաժամանակ հայտնի է, որ Ավանեսյանի ամուսինը մեծ դերակատարում ունի դեղերի ներմուծման և վաճառքի գործընթացներում՝ ներգրաված լինելով «Արֆարմացիա» ընկերության գործունեության մեջ։ Չի բացառվում, որ Ստեփան Ավանեսյանը միաժամանակ  աշխատում է  վերը նշված բոլոր հիմնարկներում։

Եթե Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատողների հաշվարկը գոյացել է աշխատատեղերի հաշվին, ինչպես Ավանեսյանի ամուսնու դեպքում, ապա այդ թիվը խիստ ուռճացված է, քանզի գործ ունենք ոչ թե մարդ աշխատողի, այլ աշխատատեղի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *