Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նախատեսում է ձեռք բերել նոր շարժասանդուղքներ՝ «Երիատասարդական» կայարանի համար։
Գնմանը տրամադրվելու է 810 միլիոն դրամ, ինչը մակերեսային ուսումնասիրությունների տվյալներով համարվում է աստղաբաշխական թիվ, քանզի նոր շարժասանդուղքի առավելագույն գինը համացանցում առկա բազմաթիվ առուվաճառքի հայտարարությունների համաձայն՝ չի գերազանցում 115 միլիոն դրամը, որն էլ բազմապատկելով 3-ով, ոչ մի կերպ չենք մոտենում նախատեսված 810 միլիոն դրամին։
Հ․Գ․ Հուսանք շարժասանդուղքի այս ձեռքբերումը չի նմանվի մետրոպոլիտենի նախորդ տարիների արատավոր ավանդույթին, երբ մետրոպոլիտենի՝ շարժասանդուղքների գծով համապատասխան աշխատողը իր առօրյա աշխատանքը կատարում էր աղջկա անունով գրանցված «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ի միջոցով՝ եկամուտներն ամբողջովին ուղղելով իր ընտանիքին և, հավանաբար, այս մեխանիզմը թույլ տված համապատասխան անձանց։
