Երևանում հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը, 13-ի և 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին՝ կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
