Օրերս Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ  Ամուլսարի ոսկու հանքը վերագործարկվում է, ինչը նշանակում է, որ առնվազն 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը այն չի գործել։

Նույն այդ ժամանակահատվածում Գնել Սանոսյանը  «Լիդիան Արմենիա» (Ամուլսար) ՓԲԸ-ից ստացել է 56 միլիոն դրամ աշխատավարձ։

Եթե գումարը բաժանենք ամբողջ ժամանակահատվածի վրա, կստացվի ամսական 7 միլիոն դրամ։ Գուցե այս գումարը Սանոսյանը ստացել է մեկ ամսում, փաստաթղթից հայտնի չէ։

Սանոսյանի կամ որևէ անձի  կողմից չգործող հիմնարկից նման գումար ստանալը  արդարացված կլիներ մեկ դեպքում, եթե նա լիներ այդ հանքավայրում տեխնոլոգ, պահակ կամ բանվոր, որոնք մինչև հանքի գործարկումը կատարած լինեին նախապատրաստական աշխատանքներ։

Միաժամանակ «Լիդիան Արմենիայի» պաշտոնական կայքում չեն հայտնաբերվում  վերջին  մի քանի տարվա հաշվետվությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *