ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչին՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման ու ընդլայնման, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հեռանկարների շուրջ։
Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և փոխայցերի կազմակերպման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերությունն ու խթանել փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։
