Հայաստանի հրաձգության հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի եզրափակչում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 242.4 միավոր, դարձավ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:

Սա Կարապետյանի կարիերայի երկրորդ ոսկե մեդալն է միջազգային մրցաշարում: 2025 թվականին նա դարձել էր  «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր։
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցում են նաև Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը և Արմեն Գևորգյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *