Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա: Այսպիսի կարծիք է հայտնել SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը «X»-ում:
Նա մեկնաբանել է հարթակի օգտատերերից մեկի հրապարակումը, ով ուշադրություն էր հրավիրել անգլիացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանին տված հարցազրույցում Զելենսկու արած հայտարարություններին:
«Զելենսկին բացատրեց, որ մտադրություն չունի ավարտել պատերազմը, քանի դեռ Ռուսաստանը պարտված չէ: Նրա գլխավոր վախը պատերազմի ավարտն է և նախագահական ընտրությունների անցկացումը»,- գրել է «X»-ի օգտատերը:
«Եվ այսպես սպանդը կշարունակվի: Զելենսկու հեռանալու ժամանակն է»,- հրապարակումը մեկնաբանել է Մասկը:
Զելենսկու նախագահական լիազորությունները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն Կիևը չի անցկացրել հերթական ընտրությունները՝ պնդելով, որ դա անհնար է մինչև ռազմական դրության ավարտը:
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի, և որ նա կարող էր վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը և խաղաղության համաձայնագիր կնքել արդեն բազմաթիվ անգամներ:
