«Մոլորված» ադրբեջանցու մուտքը ՀՀ տարածք ակնհայտ կրում էր հետախուզական բնույթ՝ պարզելու, թե ինչպես հայերը կընդունեն 300 հազար ադրբեջանցիներին։
Փորձը այնքան անհաջող էր և ուսանելի Ալիևի համար, որ օրեր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն ունենալու անկլավներ։
Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը հանդիսանում է քաղաքական գիտությունների դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու և հիշյալ գիտելիքների շնորհիվ ճշգրիտ գնահատել է Անի Ավետիսյանի արարքը, որը նշանակել է, որ հայ անհատը՝ անգամ կինը, կարող է խոհանոցի պարագայով վնասազերծել ավտոմատավոր ադրբեջանցուն։
