Այս կիրակի Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի սրբապատկերների և խաչվառի օծման արարողություն։
«Սիրով հրավիրում ենք ամենքիդ մասնակից դառնալու Սուրբ Պատարագի խորհրդին։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00-ին»,- նշված է տարածված հաղորդագրությունում։
