«Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ս․թ․ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-21։00 ժամանակահահատվածում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկմամբ, որի անցկացման սկզբնական վայրը պետք է լիներ «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ, իսկ հետո պետք է շարժվեին «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածք։
Հավաքը նպատակ ուներ ջերմ ընդունելության արժանացնել COP17 միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտնել սատարման պատրաստակամություն։
Հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելու էին Հայաստանի Հանրապետության, Եվրոպական Միության, «Հայաստանի շնորհապետական կուսակցության» դրոշներ, անգլերեն գրառումներով պաստառներ։
Սակայն Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի 16․10․2026 թվականի որոշմամբ արգելվել է «Հայաստանի շնորհապետական կուսակցության» կողմից ներկայացված երթի անցկացումը։
