«Գուստավ» ռեստորանի նախկին մենեջերը հետախուզվում է, հարուցվել է քրեական վարույթ:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- հայտնել են ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Երևանի«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
Մենեջերը 47-ամյա տղամարդ է, որը սեփական հեռախոսն է թաքցրել կանանց զուգարանում, և այն հայտնաբերել է հաճախորդներից մեկը:
