Ազատ Ալոյան

Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունիսի 14-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ինչ-որ մեկի համար լավ բան անելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Տանը ուրիշ մարդ էր, դրսում՝ ուրիշ։

Երազանքները
Սպորտով էր զբաղվել։ Եղել է Եվրոպայի չեմպիոն։ Ուզում էր դառնալ մարզիչ։

Վերջին զրույց
«Ես լավ եմ, դուք լավ մնացե՛ք։ Սպասում ենք՝ տեսնենք՝ երբ կվերջանա։ Իմ մասին չմտածե՛ք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին, Մարտունիում։ Թեժ մարտերի է մասնակցել, ԱԹՍ է խոցել։ Հրամանատարը անձամբ եկել է շնորհակալություն հայտնելու նման տղայի համար։

*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։

Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։

«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։

Աղբյուրը՝  «Զինապահ» հիմնադրամ

Հ․Գ․ Լրատվամիջոցը յուրաքանչյուր օր անդրադառնալու է բոլոր զոհված հերոսներին (օրական 1 հոգու):

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *