Google ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Փիչայը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Ատլանտյան օվկիանոսը համակրգում վերանվանել Ամերիկյան օվկիանոս։
Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ նշելով, թե Սպիտակ տան ղեկավարը պատմել է, որ զանգահարել է Google-ի ղեկավարին՝ առաջարկելով փոխել Ատլանտյան օվկիանոսի անվանումը։ Ի պատասխան՝ Փիչայը կոչ է արել նախագահին նման խնդրանքներով չդիմել Google-ին։
«Ես դա չեմ անի։ Օվկիանոսների հարցում ամեն ինչ այլ կերպ է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը։ Նա ընդգծել է, որ օվկիանոսների ափերին բազմաթիվ երկրներ են գտնվում։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Ատլանտյան օվկիանոսի անվանումը փոխելու փորձերից։ Այդուհանդերձ, ինչպես նշվում է հոդվածում, նա շարունակում է հնարավոր համարել Խաղաղ օվկիանոսի վերանվանումը։
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսներից մեկը վերանվանելու ցանկության մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նա կցանկանար այդ ջրային տարածքներից մեկն անվանել «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկյան օվկիանոս»։
Նախագահն ընդգծել էր, որ գաղափարը պետք է իրականացվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։
