ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը։
Հնարավոր այցի մասին լրագրողի հարցին ԱՄՆ առաջին տիկինը պատասխանել է՝ «Կտեսնենք»:
Հիշեցնենք՝ Մելանյա Թրամփին հաջողվել է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանը, որը վերաբերում է բացառապես Օլեշկի քաղաքին։ Երկու երկրներն էլ համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Օլեշկիում՝ հնարավորություն տալով մարդասիրական օգնությունը հասցնել քաղաք և նախապատրաստել խաղաղ բնակիչների տարհանումը հատուկ նախատեսված անվտանգ միջանցքով։
Տեղային հրադադարն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 29-ին։
