«Մերժի’ր Սերժին» կարգախոսով իշխանության եկած անձինք,հավանաբար, արվեստասիրությունից ելնելով, չեն ուզում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից պարզել իր հայտարարագրի 5․1, 5․2 կետերում նշված միլիոնավոր դոլար արժողությամբ արվեստի գործերի ծագման օրինականությունը։

2018-ից ի վեր իշխանությունները Սերժ Սարգսյանից դատարանի միջոցով փորձում են պարզել ինչ-որ ժամանակ մրցույթներից մեկում սոլյարկայի գնի հարցերը։ Հիշյալ գործի երկարատև ընթացքում էլ մի քանի առանցքային վկաներ մահացան։

Եթե անգամ արձանիկները, քանդակները, Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Եր․ Քոչարի, Կոջոյանի, Աբեղյանի վրձնին պատկանող կտավները Սերժ Սարգսյանը նվեր է ստացել, ապա դրանք պետք է անմիջապես հանձնած լիներ պետական համապատասխան մարմնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *