Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։

Թեև մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին, Հայաստանի հավաքականը պայքարի մեջ է մտնում այսօր՝ հոկտեմբերի 28-ին։ Մրցումային հերթական օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ. մրցահարթակ դուրս կգա Գառնիկ Չոլաքյանը։
65 կգ քաշային կարգում հայ ծանրորդը հանդես կգա B խմբում։ Նրա մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *