Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ «Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն բոլոր որոշումները պետք է համաձայնեցվեն նրա հետ»:

Ժամեր անց լրահոսը լեցուն էր ՀԿԱԾ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի մասին առ այն, որ արգելանք է կիրառվել պարտապան Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց բազմաթիվ շարժական և անշարժ գույքերի և դրամական միջոցների նկատմամբ։
Այս զուգադիպության պատճառը թերևս այն է, որ Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Բորդյուժան մտերիմ գործընկերներ են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *