ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։
Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը` խուլիգանական դրդումներով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
