«Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները ևս 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում»:

Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում:

«Նրանց համավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 հազար 800 ամսական ապահովագրավճարից 4 հազար 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 հազար 400 դրամը կվճարի գործատուն և 2000 դրամն աշխատողը կվճարի»,- ներկայացրել է նախարարը:

Այն քաղաքացիները, ում աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից անցնի 200 հազար դրամը և լինի մինչև 500 հազար դրամ, Անահիտ Ավանեսյանի խոսքով, պետությունն այս պարագայում կսուբսիդավորի 6000 դրամ: Մնացած 4 հազար 400 դրամը կվճարի քաղաքացին:

Նախարարը նաև ներկայացրել է, որ 2027-ի հունվարի 1-ից աշխատող անձինք կամավոր հիմունքներով հնարավորություն կունենան ապահովագրել իրենց փոխկապակցված անձանց:

«Սա նշանակում է, որ 200 հազարից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգ՝ իրենք վճարելով նրանց համար: Իսկ 500 հազարից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի», – մանրամասնել է Ավանեսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *