Երևանում 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին՝ ցերեկային ժամերին, կնվազի 2-4 աստիճանով։
