Նեպալի Էվերեստի շրջանում գտնվող Փերիչե գյուղում վայրէջքի ժամանակ երկու ուղղաթիռների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, հայտնում է Kathmandu Post-ը։

Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Կատմանդու՝ հետագա բուժման համար։

Ոստիկանության տվյալներով՝ զոհված հնդիկ զբոսաշրջիկի մարմինը տեղափոխվել է Լուկլայի հիվանդանոց։

Բախման պահին ուղղաթիռներում գտնվող ուղևորների թիվը դեռ ճշտված չէ։ Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է հավաքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *