«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես և սպասվում էր, Արթուր Դանիելյանի խափանման միջոցի մասով մեր բողոքարկումը մերժվեց: Ավելորդ է ասել, որ որևէ իրավական հոդաբաշխ հիմնավորում չկա ու չէր էլ կարող լինել, քանի որ գործը ծայրից ծայր ջուր է ու ակնհայտ քաղաքական հետապնդում, որն իր ամեն կետում հակասության մեջ է ինչպես ՄԻԵԴ, այնպես էլ մեր հայրենի Վճռաբեկ դատարանների նախադեպային դատավճիռների հետ:
Չենք ընկրկում, չենք վախենում, պայքարը դեռ նոր է սկսվել: Արթուրն ազատ է առավել, քան երբևէ, իսկ ռեպրեսսիաներ լինելու են»,- գրել է նա:
