Նարեկ Կարապետյանի կողմից ընդդիմության համախմբման և ընդլայնման արհեստական գործընթացը կարող էր ավելի մեծ մասշտաբ ունենալ, որի համար բավական էր պետական ռեգիստրում առկա այլ մարդ֊կուսակցություններին ևս ընգրկել նորաստեղծ շարժման կազմում։

Կարապետյանները, չկարողանալով որակի հաշվին հաղթել Նիկոլ Փաշինյանին, որոշել են փորձել քանակի էֆֆեկտը։ Արդյունքում,ցավոք, կրկին վարկաբեկվելու է ընդդիմադիր շարժումը իր ազգանպաստ գաղափարներով հանդերձ։

Մի բան պարզ է. լինելով բանիմաց բիզնեսմեններ` Կարապետյանները, ցավոք, չեն հաշվում տվյալ քաղաքական գործչի սալդոն` դրակա՞ն է այն, թե՞ բացասական։

Դիցուք, Հայկ Մամիջանյանը, (պայմանական, խմբ.) ընգրկվելով ընդդիմադիր շարժման մեջ, իր հետ բերում է ավելի շատ համակի՞ր, թե՞ իր պատճառով շարժմանը չմիացողների թիվն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *