Ազատ Ներսիսյան
Ծնվել է
2003 թ․ հունվարի 13-ին Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում։
Սիրում էր
Իրենց տան դիմաց փոքրիկ այգի էր տնկել, սիրով մշակում էր ու բոլորին ասում, որ եթե ինչ-որ բան ուզեն, իր այգուց քաղեն։
Չէր սիրում
Մերժել ոչ ոքի, անշահախնդիր էր ու նվիրվող։
Պատմում է ընկերը
Մի անգամ դիրքերում պահածոյի աման գտանք, թշնամուց էր մնացել, վերցրեց, շպրտեց հակառակորդի կողմ։ Ախր անչա՜փ հայրենասեր էր, իսկական առաջնորդ, ազնիվ, սրտացավ, իր անվան նման ազատ։
Վերջին օրը
Եղել է Իշխանասարի դիրքերում։ Տղաները կռիվ են տվել մինչև վերջ ու իրենց պահած դիրքում էլ զոհվել։
Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13, Իշխանասար։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
Հ․Գ․ Լրատվամիջոցը յուրաքանչյուր օր անդրադառնալու է բոլոր զոհված հերոսներին (օրական 1 հոգու):
