Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման հետևանքով «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 88-ամյա Ուստիան Ա․-ն, 36-ամյա Մելինե Ս․-ն, 16-ամյա Մ․ Խ․-ն, 12-ամյա Ն․ Խ․-ն և 2-ամյա Տ․ Խ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Գեղարքունիքի մարզի բնակիչ 50-ամյա Ռուստամ Խ․-ն հայտնել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազի հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *